«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Ի՞նչ իրավունքով, ո՞ր տրամաբանությամբ

Ի՞նչ իրավունքով, ո՞ր տրամաբանությամբ
29.10.2025 | 12:15

Փաշինյանն այս 5 տարի է՝ չի մոռացել, որ 44-օրյա պատերազմից հետո իր հրաժարականը պահանջողներից մեկն էլ եկեղեցին էր։ Եթե իր դեմ խոսող մյուս կառույցների և մարդկանց հաշիվները Փաշինյանը, ինչ-որ կերպ, փակեց, ապա եկեղեցուց չի հաջողվել մուռը հանել։ Իսկ մեր երկրի դեկավարը, ինչպես բոլորս էլ գիտենք, բոլորովին էլ անհիշաչար մարդ չէ։

Այնինչ՝ երկրի ղեկավարն իրավունք չունի սեփական հույզերով առաջնորդվել, սեփական մուռը հանել իր իսկ քաղաքացիներից։ Կա ավելի կարևոր հիմնախնդիր․ նա պետք է կարողանա հարթել ծագած հակամարտությունների սուր անկյունները, համատեղ քննարկել խնդիրները և փորձել դրանք լուծել խաղաղ ու խելացի ձևով, բանը չհասցնել առճակատման ու թշնամանքի։

Կարո՞ղ էր ծագած խնդիրների մասին Փաշինյանը խոսել կաթողիկոսի հետ, թուլացնել եկեղեցու և պետության հակամարտությունը։ Եթե, որպես մարդ, դժվար կլիներ դա, ապա, որպես երկրի ղեկավար, նա պարտավոր էր այդպես վարվել։

Այնինչ՝ կաթողիկոսի հետ չի բարձրանում Ծիծեռնակաբերդ, իր ենթակայության Հ1 հեռուստաալիքին հրահանգում է՝ եթեր չտրամադրել կաթողիկոսին և այլն, և այլն։ Դրա փոխարեն Փաշինյանը ծուղակներ է պատրաստում կաթողիկոսի, բարձրաստիճան եկեղեցականների հանդեպ, եկեղեցիների դռներ է փակում, տեղեկատվական արշավ է կազմակերպում և ղեկավարում։

Եվ վերջում աբսուրդներից մեկը․ եկեղեցու և նրա բարձրաստիճան ղեկավարների դեմ հակաքարոզչություն սկսած և կարգալույծ հայտարարված հոգևորականին նա խոստանում է իր անվերապահ աջակցությունը և մասնակցում է նրա մատուցած պատարագին։

Ի՞նչ իրավունքով, ո՞ր տրամաբանությամբ՝ անհասկանալի է։ Բայց որ նմանատիպ հաղորդումներ են տրվում ՔՊ-ականների ու նրանց պաշտպանող փաղանգների մասին՝ վարչապետը լռում է։ Ո՞ր օրենքում է գրված, որ երկրի ղեկավարը պետք է երկակի ստանդարտներ կիրառի իր երկրում, դառնա դրանց պաշտպանն ու գերին։

Պավել ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ